Ավտովթար Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում

vost4Մարտի 21-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 90 AU 919 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Կ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները Գ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
Դիտել են 145 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info