Գագիկ Ծառուկյանը տարբեր առաջարկներն ու մեկնաբանություններն ընդունել է “ի գիտություն”

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հանդես է եկել պարզաբանմամբ, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը քաջատեղյակ է “կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին եւ նաեւ կեղծ լուրերը միտումնավոր տարածման փաստերին”:

“Գագիկ Ծառուկյանը վերջին շաբաթվա ընթացքում բացակայում էր հանրապետությունից: Իր կարճատեւ արձակուրդն անց էր կացնում արտերկրում` ընտանիքի անդամների հետ:

Թե արձակուրդի օրերին, թե վերադառնալուց հետո նրան մշտապես զեկուցվել է Հայաստանում տեղի ունեցող առավել կարեւոր իրադարձությունների մասին: Գագիկ Ծառուկյանը քաջատեղյակ էր կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին եւ նաեւ կեղծ լուրերը միտումնավոր տարածման փաստերին: Նա այդ ամենն ընդունել է ի գիտություն:

Հավելենք նաեւ, որ առաջիկա ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է` նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, ընդունելություններ, աշխատանքային խորհրդակցություններ, բարեգործական ակցիաներ”, – ասել է Խաչիկ Գալստյանը:

“Ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի Հանրապետականների եւ Բարգավաճի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա”,- ասել էր ՀՀ առաջին նախագահը։

“Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները”, – նշել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info