Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց

zin_1Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:

Մարտի 27-ին և 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info