«Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Եվրասիական միությանը միանալու` «Նոր ժամանակներ» կուսակցության կոչին, գրում է. – «Իմ մանկության տարիներին ես լսել եմ մի բառ, որն այսօր, կարծես թե, չի գործածվում` «ֆընդըխ»։ Այսինքն` խախուտ, շինծու, անլուրջ, դատարկ։ Ահա այդպիսի մի բան է ինձ ներկայանում «Եվրասիական միություն ընտանիք» կոչվածը։ «Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում Հայաստանին միանալ այս ընտանիքին, որի վերաբերյալ հուշագիրը (ուշադրություն դարձրեք` առայժմ միայն հուշագիրը) ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը։ ՆԺԿ-ն դրա օգտին բերում է փաստարկներ, որոնք ինքնին անվիճելի են եւ կապված են ՌԴ-ի հետ մեր տնտեսական համագործակցությանը, որն, անշուշտ, պետք է զարգացնել։ Թե ինչու է դրանից բխում, որ պետք է մաս կազմել ռուս – բելառուսա – ղազախական ընտանիքին, այնքան էլ հասկանալի չէ։ Միակ հնարավոր պատասխանը կարող է լինել այն, որ Ռուսաստանը մեզ «զոռով» ստիպի մտնել այդ կառույցի մեջ։ Դրա հավանականությունը, իհարկե, կա, բայց միայն այն դեպքում, երբ այդ միությունը կդառնա լուրջ, կայացած կառույց, որին Հայաստանի անդամակցելը անչափ կարեւոր կլինի Ռուսաստանի համար։ Առայժմ «ընտանիքը» գոյություն ունի հռչակագրի մակարդակով, եւ որեւէ նախանշան չկա, որ այն ինչ-որ բանով կտարբերվի ԱՊՀ-ից, Սեւծովյան երկրների համագործակցությունից կամ տարբեր տեսակի մաքսային դաշինքներից»։ «Զուտ հոգեբանորեն ես ինձ «եվրասիացի» չեմ զգում, եթե դրա տակ հասկացվում է Պուտինի, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի ռեժիմների հետ «գրկախառնությունը»։ Երբ ասվում է` եկեք Եվրամիությանը հակադրենք Եվրասիական միությունը, դա նույնպես համոզիչ չի հնչում, որովհետեւ ավտորիտար ռեժիմներն իրար հետ նման համագործակցության համակարգ չեն կարող ստեղծել` այստեղ մեկը մյուսին պետք է պարզապես «կուլ տա»։ Երբ կառավարիչները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց հասարակության առաջ, դա էլ է տեսականորեն հնարավոր։ Ուրիշ հարց, որ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ կարող է նման բան անել։ Կիրակի օրն անցած ընտրությունները դրա ապացույցն են», – ամփոփում է խմբագիրը։

 
Դիտել են 27 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info