«Երկիրը»

«Երկիրը» գրում է. – «1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է 23 տարի: Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ներկայիս Շիրակամուտ գյուղում` նախկինում Նալբանդ, որտեղ ուժգնությունը կազմել է 10 բալ: Այն ընդգրկեց Հայաստանի տարածքի 1/3-ը, որտեղ ապրում էր մոտ 1 միլիոն մարդ: Տուժեց 363 բնակավայր, որից 21-ը` քաղաք, իսկ 342-ը` գյուղ: Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացողների թիվը շուրջ 20 հազարի էր հասնում, զոհերինը` 25 հազարի: Այս երկու տասնամյակում իշխանությունները որոշակի ջանքեր գործադրեցին` վերացնելու «աղետի գոտի» հասկացությունը, սակայն դա դեռեւս նրանց ամբողջությամբ չի հաջողվում: Այսօր դեռ կան հազարավոր ընտանիքներ, որոնք 23 երկար ու ձիգ տարիներ ապրում են տնակներում եւ «համբերատար» սպասում իրենց տանիքին: Ավաղ, մեր անհանգստությունը միայն անօթեւաններին բնակարաններով ապահովելուն չի վերաբերում, այլեւ այդ բնակարանների որակին: Ինչպես երկրաշարժից առաջ, այնպես էլ անցնող 20 տարիներին Հայաստանում շինարարությունն իրականացվում է անհրաժեշտ նորմերի կոպիտ ոտնահարումներով: Հայաստանի ամեն մի անկյուն սեյսմիկ գոտի է համարվում. սա պետք է հիշեն կառուցողները»:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info