Միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զգուշացրել է, որ անհայտ անձը Twitter-ում ներկայանում է իր անունից:
Առաջին գրառման մեջ Լեւոն Արոնյանն ասել էր, որ մտադիր է պայքարել http://twitter.com/#!/GMLevonAronian օգտատիրոջ դեմ, ով հանդես է գալիս իր անունից:
Դեկտեմբերի 6-ին արված իր վերջին գրառման մեջ Լեւոն Արոնյանը նշել է.
“@GMLevonAronian իրավունք չունի խոսելու իմ անունից. մարդիկ մտածում են, որ դա ես եմ: Ասեք բոլորին, որ նա կեղծ է: Այսօր պաշտոնապես կբողոքեմ այդ անհաջողակի դեմ”: