ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բարեգործական համերգներ Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայ համայնքներում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մասնակցությամբ նախարարությունում կայացավ կոմպոզիտոր Արա Գևորգյանի, երգչուհիներ Զարուհի Բաբայանի, Արմինե Նահապետյանի, երաժիշտներ Վարազդատ Խաչումյանի և Սևակ Ամրոյանի մամուլի ասուլիսը Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում կազմակերպված բարեգործական համերգների վերաբերյալ:
ՀՀ սփյուռքի նախարարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 2-19-ը Արա Գևորգյանը, իսկ նոյեմբերի 21-30-ը Զարուհի Բաբայանը, Արմինե Նահապետյանը, Վարազդատ Խաչումյանը և Սևակ Ամրոյանը համերգային ծրագրերով հանդես էին եկել Ուրուգվայում, Բրազիլիայում և Արգենտինայում:
Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ա.Հայրապետյանը ներկայացրեց 2009թ. կառավարության կողմից հաստատված «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները` մասնավորապես անդրադառնալով նշված տարածաշրջանի հայ համայնքներում մշակութային խմբերի և գործիչների այցերի և համերգային ծրագրերի կազմակերպմանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն աջակցության համար` Սփյուռքի հայ համայնքներից վերադարձած մշակույթի գործիչները կիսվեցին տպավորություններով` նշելով Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայության ջերմ ընդունելության, համերգների առաջացրած մեծ ոգևորության մասին: Նրանք ընդգծեցին հայկական ազգային մշակութային ձեռնարկների անհրաժեշտությունը` հայության ազգային ոգին բարձր պահելու, հայապահպանության հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Ա.Գևորգյանը մատնանշելով իր համերգները` անչափ կարևորեց, որ Սփյուռքում կազմակերպվող բոլոր համերգները անհրաժեշտ է ուղեկցել Հայաստանը, հայ ազգային արժեքները քարոզող, հայի ինքնաարժևորումը բարձրացնող տեսապատկերներով` հայոց պատմության հերոսական դրվագներ, մշակութային կոթողներ, հայկական գորգեր, արվեստի նմուշներ, որոնք աշխարհին կներկայացնեն հայի տեսակը, Հայաստանի պատմությունը, մշակույթը, հայ ժողովրդի նվաճումներն ու ձեռքբերումները:
Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագիրը շարունակական է լինելու, և 2012թ. ծրագրի շրջանակներում նոր միջոցառումներ և ձեռնարկներ կիրականացվեն:
Ներկաները դիտեցին հատվածներ Արգենտինայում Արա Գևորգյանի համերգների տեսագրությունից:

 
Դիտել են 81 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info