Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: