Ինչո՞ւ են հոսպիտալում զինվորի մորից վերցրել անձնագիրը. մեկնաբանում է հոսպիտալի պետը (տեսանյութ)

Diana-nkar-zinvor-1-470x265
Ադրբեջանական կրակոցի հետևանքով ծանր վիրավորված և վիրահատված զինծառայող Արմենակ Առուստամյանը առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել: «Հիմա էլ մեկ-մեկ ցավեր կան, բայց որ նայում ես շուրջդ ինչ է կատարվում, որ բոլորը խաղաղ իրենց գործին են, էս ցավերն էլ մեղմանում են»,- օրեր առաջ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Արմենակ Առուստամյանը:
Վերջինս նաեւ հայտնել է, որ կենտրոնական զինվորական հոսպիտալում իրեն հենակներ տրամադրելու դիմաց պահանջել են մոր անձնագիրը:
«Երևանի հոսպիտալում սկզբից 4 ոտանի «խոդունոկ» տվեցին, որպեսզի կարողանամ դրանով քայլեմ, չէի կարողանում քայլել, բայց դրա համար վերցրեցին իմ մոր անձնագիրը, որ հետագայում այդ «խոդունոկ»-ը ես իմ հետ չբերեմ տուն, կամ, եթե կոտրվի, դրա համար փոխհատուցեմ: Մայրս էլ դպրոցում է աշխատում անձնագիրը նրան պետք էր, գնաց որ վերցնի, ասեցին այդ «խոդունոկ»-ը բերեք, որ անձնագիրը տանք, մայրս էլ ասեց, որ տղաս դրանով է քայլում, ո՞նց հետ տամ, ասեցին՝ չէ չենք կարող դա ձեզ տալ»,- ասել էր վիրավոր զինծառայողը:
Այսօր Araratnews.am-ը զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ են այդպես վարվել, իսկապե՞ս վերցրել են անձնագիրը: Պարզվեց այո, Կենտրոնական զինվորական հոսպիտալում զինվորի մոր ձեռքից վերցրել են անձնագիրը: Սակայն Արամ Ասատուրյանը նշեց, թե այն հետ է վերադարձվել այն ժամանակ, երբ զինծառայողի մայրն այն խնդրել է իրեն հանձնել:

Ավելին` այստեղ

 
Դիտել են 413 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info