Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով համաժողովն ԱՊՀ երկրների և Վրաստանի լրագրողների համար մեկնարկեց Երևանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) ԱՊՀ երկրների և Վրաստանի լրագրողների և բլոգերների համար կազմակերպեց «ՎիմպելԿոմ Լթդ»-ի կողմից անցկացվող ամենամյա համաժողովը: 2011թ. «Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով համաժողովը կայացավ Հայաստանի մայրաքաղաքում:

Համաժողովի ծրագրում ներառված են հայտնի բլոգեր, գրող, հաղորդավար Լեոնիդ Կագանովի (lleo) ելույթը` «Ստեղծագործող անհատականությունը` ցանցում. ռիսկերը և հնարավորությունները» թեմայով: Իրենց զեկույցներն են ներկայացրել nomobile.ru ծրագրի ղեկավար, «Итоги» հանդեսի բարձր տեխնոլոգիաների բաժնի վերլուծաբան Նիկոլայ Տուրուբարը, «Ведомости» թերթի լրագրող Քսենիա Բոլեցկայան և ComNews Research-ի վերլուծաբան Մարինա Կորոբկովան:

«ՎիմպելԿոմ Լթդ»-ի ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևը համաժողովի բացմանն իր ողջյունի խոսքում նշեց. «Յուրաքանչյուր տարի հեռահաղորդակցության շուկան ողողվում է նորույթներով, և հաճախ նույնիսկ օպերատորներն են դժվարվարանում կողմնորոշվել կապի ժամանակակից ծառայությունների տեսականու նեջ և ընկալել միտումները: Այս պայմաններում հատկապես կարևոր է, որպեսզի լրագրողները հնարավորինս ճշգրիտ, հստակ և հասկանալի ձևով տեղեկացնեն օգտվողներին նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին: Ամենամյա մեր համաժողովի խնդիրն է իրականացնել փորձի փոխանակում տարբեր երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկել հեռահաղորդակցության մասին տեղեկացնելու առաջադեմ եղանակները և, իհարկե, հասկանալ, թե ինչպես է փոխվում լրագրության դերը ժամանակակից հաղորդակցության բնագավառում»:

Համաժողովին մասնակցեց Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խոշոր ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչ:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info