Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն

13006567_1181402515211716_527579643615580489_n
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգում 22-ամյա Ալեքսանյանը պայքարից դուրս էր եւ անցկացրած 5 գոտեմարտերում ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին: Եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Առաջին մրցափուլում գյումրեցի ըմբիշը հաղթեց 2:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում վաստակեց եւս 3 միավոր՝ տանելով վստահ հաղթանակ:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ պայքարից դուրս թողնելով ուկրաինացի (7:0), խորվաթ (8:0) գերմանացի (9:0) ու նորվեգացի (9:0) ըմբիշներին:

Ապրիլի 5-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները մեդալներ չէին նվաճել: 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանն առաջին փուլում պարտվել էր ռուս Վասիլի Պարշինին, իսկ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանն մեկնարկային գոտեմարտում հաղթել էր թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվել էր սլովակ Իշթվան Լեւային: 59 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին, ով դուրս էր եկել եզրափակիչ, իսկ հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Կարեն Ասլանյանը պարտվել էր ֆին Յանի Հաապամակիին՝ լքելով պայքարը: Հայ ըմբիշն առջեւում էր 6։2 հաշվով, սակայն մրցավարները երեք նկատողություն տվեցին նրան՝ ժամանակից շուտ դադարեցնելով գոտեմարտը։ Այդ մենամարտից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր մրցավարների բացահայտ կողմնակալության մասին:

Այս հաղթանակով Արթուր Ալեքսանյանը շնորհավորեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին, ով ապրիլի 5-ին նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:

 
Դիտել են 1065 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info