Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց

barba.thumb
tert.am-ը գրում է.
Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:

Մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը (75 կգ), 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (խմբ. Մանուկյանը փոխարինել է Արթուր Շահինյանին, վերջինիս վնասվածք ստանալու պատճառով), ազատ ոճայիններ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը,-հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում վստահ 9:0 հաշվով հաղթեց հույն մրցակցին, այնուհետև 7:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլին էր: Չալյանը հաղթում էր նվազագույն 1:0 հաշվով, սակայն գոտեմարտի վերջին վայրկյաններին սխալ թույլ տվեց և պարտվեց 1:2 հաշվով: Այդ պարտությունը զրկեց հայ մարզիկին Օլիմպիական ուղեգրից: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 3:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվեց բուլղարացի մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մանուկյանին պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վերջինս պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

74 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Սուրեն Խաչատրյանը հաղթական երկու գոտեմարտ անցկացրեց: Նախ 15:2 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին, այնուհետև 8:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը 0:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի մարզիկին: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվեց:

86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց լեհ մարզիկին և լքեց պայքարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ դուրս կգան 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանըև և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

 
Դիտել են 404 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info