Հայաստանը դեսպան կունենա Վատիկանում, Հռոմի պապը` Երեւանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ:

Ըստ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության, առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանրապետության ղեկավարը եւ Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել նաեւ Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Հանդիպանը նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում եւ Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Նույն օրը ՀՀ նախագահը այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար եւ տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին, ինչպես նաեւ Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info