Շվեդիայի վարչապետը ասել է հայատյաց հայտարարությունների հեղինակ թուրք նախարարի պաշտոնանկության պատճառը

6XB95BArexC3uSLC9kvHԱյսօր Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի քաղաքաշինության նախարար ազգությամբ թուրք Մեհմետ Կապլանի պաշտոնանկության մասին։ Իր ելույթում վարչապետը նշել է, որ նախարարը պետք է կարողանա ներկայացնել Շվեդիան առանց որևէ կասկած հարուցելու։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Այս քայլով Շվեդիայի կառավարությունը արձագանքեց վերջին շաբաթվա ընթացքում Շվեդիայում հասունացած ներկառավարական ճգնաժամին, այն բանից հետո, երբ «Էքսպրեսեն» օրաթերթը տպագրեց Կապլանի լուսանկարը, որում նա ճաշում է վերջերս Ստոկհոլմում թուրք-ադրբեջանական ցուցի ժամանակ հայատյաց հայտարարությունների հեղինակ Բարբարոս Լեյլանիի և «Գորշ գայլեր» կազմակերպության շվեդական թևի ղեկավար Իլհան Սենթուրքի հետ։

Նախարարի և իսլամիստների ու ազգայնականների միջև բացահայտված կապը սուր քննադատության ենթարկվեց թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ ընդդիմության և թե՛ հանրության կողմից: Լրատվամիջոցները վերստին հիշեցին մի քանի տարի առաջ Կապլանի արած հայտարարությունը, որով նա Սիրիա մեկնող մուսուլման մարտիկներին համեմատում էր սովետա-ֆիննական պատերազմում ֆիններին օգնող շվեդների հետ:

Վերստին հրապարակվեց 2009թ. Շվեդիայի թուրքական միություններից մեկում Կապլանի ելույթի տեսագրությունը, որտեղ նա Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ վարվող քաղաքականությունը համեմատել էր նացիստական Գերմանիայում հրեաների նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ:

Այն բանից հետո, երբ ընդդիմությունից սկսեցին Կապլանին անվստահության հարցը խորհրդարանում բարձրացնելու սպառնալիքներ հնչել, վարչապետ Լյովենը կառավարության հեղինակության անկում չթույլատրելու նպատակով ազատեց Կապլանին:

Ըստ Շվեդիայի կառավարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության՝ Շվեդիայի քաղաքաշինության ոլորտի համակարգումը ժամանակավորապես կստանձնի Ֆինանսական շուկաների նախարար Պեր Բոլունդը, իսկը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, որը նույնպես համակարգում էր Կապլանը, կանցնի Գործարարության և նորարարության նախարար Միքայել Դամբերգին։

Հիշեցնենք, որ մինչ 2014թ. բնակարանաշինության նախարար նշանակվելը Մեհմետ Կապլանը եղել է խորհրդարանում կանաչների խմբակցության ղեկավարը, զբաղեցրել է Շվեդիայի մուսուլմանական խորհրդի (2005-2006թթ.), ինչպես նաև Շվեդիայի երիտասարդ մուսուլմաններ կազմակերպության (2000-2002թթ.) խոսնակի պաշտոնը։ Մեհմետ Կապլանն աչքի էր ընկնում Շվեդիայի թուրքական և ադրբեջանական համայնքի տարատեսակ ձեռնարկներին սատարելով։

Վերջինիս հովանավորությամբ 2011թ. հոկտեմբերի 10-ին Շվեդիայի խորհրդարանի օրակարգ էր մտցվել ԼՂ հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևը, որը Շվեդիայի խորհրդարանում բարեկամ պատգամավորների շնորհիվ արագ կասեցվել է։ Կապլանը նաև եղել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման ակտիվ ընդդիմախոս։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

 
Դիտել են 182 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info