«Հայրենիքից դուրս հայ մնալը հերոսություն է, Հայրենիքից դուրս հայրենասեր լինելը` խիզախություն, իսկ Հայերենիքից դուրս Հայրենիքին ծառայելը` զոհաբերություն»

Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված բարերար Վարդ Ալեքսանյանի (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանի (Սիրիա) պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը:

Ջերմորեն ողջունելով սփյուռքահայ անվանի գործիչներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Վ.Ալեքսանյանի և Հ.Չոլաքյանի երկարամյա ազգանվեր գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վարդ Ալեքսանյանին և Հակոբ Չոլաքյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Սիրով և հպարտությամբ հանձնելով ՀՀ Նախագահի պարգևը` նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց սփյուռքահայ բարերարին և հայագետ, մանկավարժին` նշելով, որ «Հայրենիքից դուրս հայ մնալը հերոսություն է, Հայրենիքից դուրս հայրենասեր լինելը` խիզախություն, իսկ Հայերենիքից դուրս Հայրենիքին ծառայելը` զոհաբերություն»:

 
Դիտել են 43 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info