Կմեկնարկի «Գարեգին Նժդեհի գործունեությունը սփյուռքում» խորագրով գիտաժողովը

Դեկտեմբերի 15-ին ժ. 14:00 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին:
Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Գիտաժողովի 4 նիստերում կքննարկվեն «Հայապահպանության, ազգային ինքնության և դաստիարակության հարցերը Գարեգին Նժդեհի գաղափարախոսության մեջ», «Գործնականը և գաղափարախոսականը Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեության մեջ», «Գարեգին Նժդեհ. զորավարը և մտածողը», «Գարեգին Նժդեհը` մանկավարժի և ուսանողի տեսանկյունից» թեմաները:
Կներկայացվեն դրվագներ Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից, ինչպես նաեւ, Գ. Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի, ազգային ինքնության պահպանման հիմնահարցի, տնտեսագիտության և հայության տնտեսական կյանքի կազմակերպման վերաբերյալ և այլն:
Նիստերը կվարեն ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրո¬ֆե¬սոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը:
Զեկուցումներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Ռաֆայել Համբարձումյանը, Խաչատուր Ստեփանյանը, Ալիկ Ղարիբյանը, Ավագ Հարությունյանը, Հովիկ Գրիգորյանը, Էդգար Հովհաննիսյանը, փի¬լի¬սո¬փայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը, փի¬լիսոփայական գիտությունների թեկնածուներ Արմեն Սարգսյանը, Սիլվա Պետրոսյանը, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը և այլք:

 
Դիտել են 66 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info