«Երկիր»

«Երկիր»-ը գրում է. – «Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց ցանկալի վճիռը` կարճել Սիլվա Համբարձումյան – Սյունիքի մարզպետ վեճը, քանի որ ծեծ ու բռնություն չի եղել։ Երբ ՀՔԾ-ն բռնություն կիրառելու մասին գործեր է կարճում, պետք է հիշի, որ Լիսկայից ու Սիլվա Համբարձումյանից բացի, այս երկրում կան ծնողազուրկ երեխաներ, ծերեր, հոգեկան հիվանդներ, որոնց ձեռքերը դատախազության այս որոշումից հետո կապվում են»։ «Ինչո՞ւ պետք է կնոջը խփած տղամարդը անպատժելի մնա։ Անպատժելին սոսկ քրեական գործ հարուցելը չէ, այլ պաշտոնանկությունը, կուսակցական կամ կառավարական մակարդակով նկատողությունը, ի վերջո, պետական ապարատից հեռացնելն է։ Գիտե՞ք ինչու է Սուրիկ Խաչատրյանը հայտարարել, որ ինքը դատախազությունում չի ասել, թե զղջացել է կատարվածի համար։ Վստահ եմ` այս խորամանկությունը նրան հուշել է իր կուսակցության ինտելեկտուալ թեւը։ Այդ խորամանկությունը հնչում է մոտավորապես այսպես` եթե մամուլին տեղյակ պահես, որ զղջացել ես, դրանով կընդունես, որ հարվածել ես կնոջը, իսկ եթե հայտարարես, որ զղջում չի եղել, մամուլը կարող է նաեւ ենթադրել, որ հարված էլ չի եղել», – նկատում է հոդվածագիրը։

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info