«Հրապարակ»

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. – «Ինչպիսի՞ նախագահ պետք է ունենա մեր տիպի երկիրը, որտեղ բազում-բազմահազար հարցեր կան չլուծված։ Որտեղ ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն, ընտրական մեխանիզմներն ու տարբեր ոլորտները կարգավորող օրենսդրությունը` չգործող։ Գումարած դրան` երկրում ամենագործունը քրեաօլիգարխիկ հարաբերություններն են, տնտեսական մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծված, մենաշնորհային կայուն համակարգ է գործում։ Սոցիալական անհավասարություն է, մարդու իրավունքների անպաշտպան վիճակ, աղքատություն, անհուսություն, գիտելիքի արժեզրկում, մի խոսքով` ջունգլիների օրենքներ։ Վստահ եմ` այս հարցի պատասխանների մեջ գերակշռողը կլինի. – «Մեզ ամուր ձեռք է պետք, կամային նախագահ, որը կարողանա տիրապետել իրավիճակը եւ երկրում կարգուկանոն ստեղծել»։ Եթե մեզանում դեմոկրատիան փոքր-ինչ զարգացած լիներ, եւ ժողովրդավարական ինստիտուտները փոքրիշատե կայացած, պատասխանն այլ կլիներ` ժողովրդավար ու մեղմ, գրագետ ու հանդուրժող նախագահի պահանջ կլիներ։ Բայց մենք ապրում ենք 2011-ի Հայաստանում, եւ հասարակությունն ուժեղ, ինչ-որ տեղ դաժան ու աներեր նախագահի կարիք է զգում»։

 
Դիտել են 34 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info