Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է. Հռիփսիմե Խուրշուդյան

760_large
ankakh.com-ը գրում է.

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի համար ծանրամարտի աշխարհի առաջնությունում կարևորն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է:

«Մինչև վերջ դեռևս չեմ վերականգնվել, . որ միայն. տարի է և 5 ամիս ինչ մարզվում եմ: Ինքս ինձ խոստացել եմ, որ էլ ինչ մրցաշարի մասնակցեմ, ինչպիսի արդյունք էլ գրանցեմ, հաջորդ մրցաշարում սկսեմ հենց այդ արդյունքից: Բնականաբար, աշխարհի առաջնությանը պետք է շատ լավ ներկայանամ, մարզավիճակս էլ լավ է: Աշխարհի առաջնությունը վարկանիշային այս է և ես մեծ ցանկություն ունեմ լավ արդյուք գրանցել: Մեդալներ չեմ խոստանում, բայց վարկանիշի համար կպայքարենք: Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքը, որն է անց կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի (Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ) գլխավորությամբ, կավարտվի հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:

 
Դիտել են 437 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info