«ԱրմենՏել»-ի աջակցությամբ Վանաձորի արվեստի դպրոցի սաների համար անցկացվեցին վարպետության դասեր

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվ. արվեստի դպրոցում կազմակերպվեցին համերգ ու վերպետության դաս: Դպրոցի սաների համար վարպետության դասն անցկացրեցին Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները:

«Beeline` հանուն պայծառ ապագայի» դա մեր ընկերության սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կարգախոսն է: Այն հիմնված է երկրի հավասարաչափ զարգացման հայեցակարգի վրա: Այդ իմաստով նախագծերի մեծ մասը, որոնց մենք սատարում ենք, իրականացվում են մարզերում և ուղղված են ամբողջ երկրի երեխաների ուսման համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայաստանի մարզերում Ա.Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել և բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշեց. «Այսօրվա վերպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան: Երևանում իրականացվել է «Երաժշտական անակնկալների սրահ» նախագիծը, որի մասնակից աշակերտներին և ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցություն»:

«ԱրմենՏել» ընկերության և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունն երկարաժամկետ բնույթ է կրում: Նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում անցկացվում են եռյակի համերգներ և վարպետության դասեր, իսկ առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ:

 
Դիտել են 29 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info