Beeline ցանցում «Ամանորյա իրարանցում»-ը հաճախորդներին նվիրում է նեթբուքեր և սմարթֆոններ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ամանորյա իրարանցում» ակցիայի անցկացման մասին, որի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ Beeline բջջային ցանցի բաժանորդները, լիցքավորելով հաշվեկշիռը, կարող են շահել նեթբուք կամ սմարթֆոն: Մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը յուրաքանչյուր շաբաթ, ակցիայում մասնակցելու համար գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը:

«Ամանորյա տոների նախաշեմին կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է տոնական մի շարք ակցիաներ` մրցանակներով և նվերներով: Մենք շարունակում ենք մեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցել. այժմ, պարզապես լիցքավորելով բջջայինի հաշվեկշիռը, յուրաքանչյուրը ստանում է հնարավորություն «ԱրմենՏել»-ից ստացած նվերով ուրախացնելու հարազատներին և մտերիմներին», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ամանորյա իրարանցում» ակցիան հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող Beeline բջջային ցանցի կանխավճարային համակարգի բաժանորդների համար: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից:

«Ամանորյա իրարանցում» ակցիայի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info