Հայտնի դարձան «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “ԱրմենՏել” ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին հաղթողները: Ընդհանուր առմամաբ, ակցիայի առաջին փուլին մասնակցում էր 4135 մարդ, իսկ 22 հաղթողները որոշվեցին հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ:

«ԱրմենՏել» ընկերությունը որպես կապի միասնական օպերատոր ոչ միայն իր բաժանորդներին տրամադրում է կապի ոլորտի տարատեսակ ծառայություններ այլ նաև փորձում է շփումը դարձնել հնարավորինս վառ: Թող որ այս մրցանակները` նեթբուկերը և սմարթֆոնները հնարավորություն ընձեռեն շահողներին զգալու շփման ուրախությունը: Ցանկանում եմ, որ Նոր տարվա ընթացքում մեր հաճախորդները կիսվեն միայն հաճելի և հիշվող պահերով իրենց հարազատների, մտերիմների և բարեկամների հետ», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «Ամանորյա իրարանցում» ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը: Ակցիայի շրջանակում գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից:

«Ամանորյա իրարանցում» ակցիայի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info