«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. – «Մարդիկ [Ռուսաստանում] փողոց են դուրս եկել ոչ թե այն պատճառով, որ Պուտինը լավ կամ վատ ղեկավար է, այլ` որովհետեւ տեսել են, որ Դումայի ընտրությունները կեղծվել են աննախադեպ մասշտաբներով, եւ հասկանում են, որ Պուտինի` երկրորդ Բրեժնեւ դառնալու հեռանկարը այդ երկիրը կբերի պայթյունի։ Ինչպես վերջերս ասել է հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը` Բրեժնեւը երկիրը ղեկավարել է 18 տարի եւ այդ ժամկետի երկրորդ կեսից սկսել է կրծքին կպցնել տարբեր տեսակի շքանշաններ` դառնալով զանազան անեկդոտների հերոս։ Պուտինը ղեկին է կանգնած 12 տարի եւ պատրաստվում է եւս 12 տարի շարունակել, եւ այդ ցանկությունը որեւէ լուրջ փաստարկով չի հիմնավորում։ Ելցինից հետո պարզ էր, թե որն է նրա առաքելությունը, իսկ հիմա` ոչ»։