2012թ. ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է, զգուշացրել է ավտոապահովագրողների բյուրոն

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն այսօր հանդես ե եկել հայտարարությամբ` հիշեցնելով է, որ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է:

«Շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլեւս պարտադիր չէ եւ ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե ոչ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի եւ վարորդների համար», – ասված է հայտարարության մեջ:

Բյորոն հիշեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 եւ տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ:

Առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info