Ալիևը պարզապես խաղում է…

1466516925-0179
Ակնհայտ է, որ Ալիևը դեռևս չի հրաժարվել ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելու մարտավարությունից և պատահական չէ, որ հենց այս օրերին են այնտեղ տեղի ունենում զորավարժություններ, որոնք միջազգային բոլոր նորմերի խախտմամբ են ընթանում. Yerkir.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով երեկ Սանկտ Պետերբուրքում կայացած` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը` նա նշեց` Վիեննայի օրակարգի շարունակությունն էր ՌԴ-ում կայացած հանդիպումը, և այս անգամ իրական նախաձեռնողը Ռուսաստանն էր:

«Հանդիպումը չպետք է դիտարկել որպես առանձին բանակցային գործընթաց, ձևաչափ, այլ` որպես Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթաց: Այս հանդիպման նախօրեին համանախագահողները հայտարարություն տարածեցին, որ սա բացառապես Ռուսաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությունն է: Այս հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը, զգալով, որ այդ նախաձեռնությունը կարող է միջազգային ընկերակցության կողմից որակվել որպես սեպարատ գործընթաց կամ նախաձեռնություն, խուսափեց դրանից, և արձանագրվեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, բայց այդ ամենը պետքն է դիտարկել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթների շրջանակներում»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը, մասնավորապես` միջնորդ երկրները, ճանաչում են Ռուսաստանի պատասխանատու դերակատարումը տարածաշրջանում:

«Միջազգային հանրությունը, միջնորդ երկրները, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները դրանով իսկ ընդունում են Ռուսաստանի ռազմավարական նշանակությունն ու շահերը, նրա պատասխանատու դերակատարումը: Սա նշանակում է նաև, որ Ռուսաստսանը ստանձնում է հավելյալ պատասխանատվություն` սեփական նախաձեռնություններով ապահովել խաթարված ռազմաքաղաքական բալանսը և հետո ստանձնել պատասխանատվություն` հետագայում կողմերի հետ հարաբերություններում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին առաջացնել ռազմական գործողություններ վերսկսելու գայթակղություն որևէ մեկի մոտ»,- ընդգծեց պատգամավորը:

Հարությունյանի խոսքով` Հայաստանը երբեք խանդով չի վերաբերվել ռուս-ադրբեջանական փոխահարաբերություներին, ավելին` առիթ է եղել հայտարարելու, որ նման հարաբերությունների սերտացումը կարող էլ օգտակար լինել տարածաշրջանի խաղաղ կարգավորման համար, եթե այդ սերտացումը կամ ջերմացումը տեղի չի ունենում ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

«Ռուսական կողմը, գիտակցելով այս հարցում իր ողջ պատասխանատվությունը, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում իր առանցքային դերակատարումը, նախաձեռնում է խաղաղ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու գործ: Սանկտ Պետերբուրգի հանդիպման օրակարգը Վիեննայի հանդիպման օրակարգի շարունակությունն էր»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

Ըստ նրա` բոլորովին էլ պատահական չէ, որ նախագահների հանդիպման առանցքային թեզերից մեկը վստահության միջավայրի ստեղծումն է: «Որոշումները, որոնք կայացվել են Վիեննայում, դրանցից մեկի, մասնավորապես` Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության գործող նախագահի ներկայացուցչի անձնակազմի թվակազմի ավելացման վերաբերյալ է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվել: Պուտինը, օգտագործելով իր հեղինակությունը, կարողացել է Ալիևից կորզել այդ համաձայնությունը»,- ասաց պատգամավորը:

Հարությունյանը նաև նշեց, որ այս փուլում կոնֆլիկտի կարգավորման շուրջ որևէ առարկայական քննարկում չի կարող լինե,լ և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննության, մոնիտորինգի մեխանիզմները ներդրված չեն լիարժեք, և քանի դեռ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի` մոնիտորինգ անելու կարողությունները չեն լրացվել:

«Քանի դեռ բանակցային գործընթացը չունի բանակցությունների համար անշրջելի երաշխիքներ, խոսելն արդեն իսկ անիմաստ է: Որևէ զիջում, որևէ քննարկում առարկայական չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ այդ մեխանիզմները ներդրված չեն: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները նվիրված են բանակցային գործընթացի խաղաղ բնույթը ապահովելու անշրջելի երաշխիքներ ձևավորելուն, որի մասին խոսում էր դեռևս ապրիլի 3-ին հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանը: Չեն լինի այդպիսի հանդիպումներ, չի լինի խաղաղ գործընթաց: Ապրիլյան զարգացումները դա ցույց տվեցին»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` հիմա էլ ակնհայտ է, որ Ալիևը դեռևս չի հրաժարվել ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծելու մարտավարությունից, և պատահական չէ, որ հենց այս օրերին տեղի են ունենում զորավարժություններ, ընդ որում` միջազգային նորմերի խախտմամբ: «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հեռու է այդ գաղափարից, Ալիևը պարզապես խաղում է, բայց մենք էլ, իմանալով այս ամենը, շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որ Ադրբեջանի մտքով չանցնի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու որևէ տարբերակ: Ռուսաստանի` առաջին ջութակի դերակատարման ստանձնումը խոսում է այն մասին նաև, որ ՌԴ-ն նախկինում արած քայլերի մեջ որոշ սրբագրումներ պետք է մտցնի»,- ասաց պատգամավորը:

 
Դիտել են 974 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info