«Չորրորդ ինքնիշխանություն»

«Մեծ ախպեր, մի հատ ժամը կասե՞ս» խորագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը հակադարձում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանը կհրաժարվի ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներից, որովհետեւ «մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին»: «Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն , թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ վերջին առնվազն 5 հազար տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է այն նույն աշխարհագրական գոտում, որտեղ հիմա է», – գրում է թերթը` շարունակելով. – «Հարց է ծագում` բա ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ հայտնվեցինք «ոչ ճիշտ» աշխարհագրական գոտում: Պատասխանը կարծես թե հասկանալի է: Ռուսաստանը որոշեց այլեւս ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներ չանել, եւ մենք, բնականաբար, «ուսումնասիրեցինք եւ լիովին հավանություն տվեցինք» կենտրոնից եկած այդ որոշմանը: Բա հո ապուշ չե՞նք, որ ինքնուրույն ժամանակ ունենանք»:

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info