Ալիեւը չի կարող հաղթել պատերազմում. Սատանովսկին` ադրբեջանական ԶԼՄ-ին

Եվգենի Սատանովսկի
Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանցի հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկին, ով օրերս այցելել էր ԼՂՀ, հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin. az-ին:

Հարցին, թե ի՞նչ նպատակով է նա այցելել ԼՂՀ, Սատանովսկին պատասխանել է, որ ցանկացել է ծանոթանալ անտեղ տիրող իրավիճակին:

«Ես հասկացա` ինչ է կատարվում ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում: Կարո՞ղ է, արդյոք, Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ կարծիքով` ոչ: Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից և նրա կազմ չի վերադառնա: Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է ԼՂՀ-ի բնակչության ֆիզիկական ոչնչացում… Պատկերացնո՞ւմ եք`ինչ հետևանքներ կունենա դա Ադրբեջանի համար»,- ասել է նա:

Հարցին` եթե ԼՂ-ն ո’չ խաղաղ, ո’չ էլ ռազմական ճանապարհով չի վերադառնալու Ադրբեջանի կազմ, ապա ինչի՞ համար է Մոսկվայի նախաձեռնությամբ Պետերբուրգում կայացած հանդիպումը, քաղաքագետը պատասխանել է, որ հնարավոր է այն բանի համար, որպեսզի հիշեցվի, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Հարցին` ԼՂՀ-ում նկատե՞լ է ռուսատյաց տրամադրություններ, Սատանովսկին պատասխանել է. «Իհարկե, նկատել եմ: Սական ես դա ռուսատյացություն չէի անվանի: Դա ավելի շատ վիրավորանք է, ուժեղ վիրավորանք: Սակայն Ռուսաստանը չի կարող այդ, մեր կարծիքով, եղբայրասպան պատերազմում, աջակցել կողմերից որևէ մեկին»:

 
Դիտել են 1926 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info