ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔ ՇԱԽՄԱՏՈՒՄ. ԼԵՎՈՆ ԲՐՈՒՏՅԱՆԸ ՀՐԱՇՔՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ…

ԼԵՎՈՆ ԲՐՈՒՏՅԱՆ

Հայաստանի շախմատի ակադեմիայում սույն թվականի Հունիսի 13-ից 22-ն անցկացված 2-րդ կարգի որակավորման մրցաշարին մասնակցեց և փայլեց <> շախմատի դպրոցի սան Լևոն Բրուտյանը:
Մրցաշարի մասնակիցների թիվը 122 էր: Համաձայն կանոնադրության` պետք է խաղացվեր 9 տուր: 2-րդ մարզական կարգ շնորհվում էր այն շախմատիստին, ով 9 հնարավորից կվաստակեր 7 միավոր:
Առաջ անցնելով պետք է նշեմ, որ Լևոնն ընդամենը 4 ամիս է պարապում շախմատ, կրկնում են ընդամենը 4 ամիս…
Այդ 4 ամիսների ժամանակ չկար այդպիսի օր, երբ Լևոնն անպատրաստ ներկայանար…
Աշխատանքն ու նվիրվածությունն էլ երաշխիքն է այսօրվա հաղթանակների:
Սպիտակներով խաղացված բոլոր պարտիաներում Լևոնը փայլուն հաղթանակներ տարավ, ընդամենը 2 անգամ պարտվեց, այն էլ սևերով, այն էլ այն դեպքում, երբ ոչ-ոքին արդեն իսկ մեզ համար օտար է…
Այո, ոչ-ոքին անգամ օտար է մեզ համար, իսկ ինչ վերաբերում է անակնկալներին, պետք է նշեմ, որ վաղուց մեզ համար անակնկալ են հանդիսանում միայն պարտությունները, հաղթանակները բնականոն ընթացքն է այն բարձունքի, որը շուտով միասին ենք նվաճելու…
Լևոնը կռիվ էր տալիս մի քանի տարի պարապած շախմատիստների դեմ. նույնիսկ նախավերջին տուրում հանդիպած մրցակցի մարզչի սովորեցրած <> հնարամիտ ծուղակներն անգամ չազդեցին Լևոնի վրա:
9 հնարավորից հավաքեցինք 7 միավոր և արժանիորեն լրացրեցինք 2-րդ մարզական կարգ:
Հպարտանում եմ քեզնով Լևոն ջան, կեցցես, դու արեցիր անհնարինը:
Դեպի միջազգային հաղթանակներ…

Նարեկ Վարդազարյանի ֆեյսբուքյան գրառումից

 
Դիտել են 1326 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info