«Առավոտ»

«Առավոտ»-ը զրուցել է լրատվամիջոցների ղեկավարների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ` խնդրելով նրանց գնահատել անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները։ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, մասնավորապես, ասում է. – «Ոլորտը ընտրելու խնդիր չկա, որովհետեւ բոլորս էլ շիկացած եւ քաղաքականացված ենք, եւ քաղաքական ոլորտ է ստացվելու, եթե խոսենք անգամ տնտեսության մասին, ինչից էլ խոսենք, ստացվում է քաղաքականություն։ Ես կարծում եմ` ձեռքբերումներից մեկն այն էր, որ ժողովուրդը վերջապես զարթնեց, ոչ թե ինքնաբուխ միտինգներով, այլ այժմ արդեն անգամ տանը նստած մտածում է` ինչ պետք է անի եւ ինչ ճանապարհ ընտրի։ Սա անցնող տարվա համար ամենակարեւորն եմ համարում։ Կորուստներից ամենացավալին համարում եմ Հայաստանի իմիջի կորուստը, եւ թե երբ կարող ենք այն վերականգնել` դեռ պարզ չէ»։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասում է. – «Որպես նվաճում` ես այստեղ երեւի օրիգինալ չեմ լինելու, բայց համարում եմ, որ դա քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, հանրահավաքների ազատության ապահովումը ընդդիմության համար. սա միանշանակ այս տարվա շատ կարեւոր նվաճումն էր, որը որոշակի առողջացում բերեց մեր հանրային կյանքում։ Իսկ բացթողումները կապված են հենց մեր` մամուլի եւ լրատվամիջոցների ոլորտի հետ, միանշանակ անհրաժեշտ էր արագ ընդունել փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում, որպեսզի թվայնացման գործընթացը իրոք ապահովեր առավել բազմազանություն մեր եթերում եւ ոչ թե բերեր սահմանափակումների»։ «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն էլ նշում է. – «Ձեռքբերումների մասին կդժվարանամ ասել, թերեւս ամենամեծ ձեռքբերումն այն էր, երբ հայտնի ֆուտբոլային խաղերից հետո մարդիկ ամբողջ գիշեր իջել էին փողոց եւ լիաթոք ուրախանում էին, եւ դա պարտականություն չէր, իշխանության հանձնարարականով չէր, որ ծափահարում էին, «Մեր հայրենիք» էին երգում եւ եռագույնն էին թափահարում։ Իսկ կորուստները հատիկ-հատիկ այն բոլոր մարդիկ են, որ անցնող տարվա ընթացքում կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում լքեցին մեր երկիրը, եւ հատկապես այն երեխաները, որոնք այս հեռացողների զավակներն են, եւ որոնք հետագայում հայկական դպրոց գնալու դժվարություն կունենան, եւ էլի մի սերունդ կլինի, որն ուղղակի մենք կորցնում ենք»։

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info