Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով մի բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5 մարդ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված վառարանի ծխի արտահոսքի հետևանքով: