«Սասնա ծռեր» զինված խումբը չի հանձնվել. Վարուժան Ավետիսյան

13680512_977093492388170_4458504411683423164_n.thumb
tert.am
Մեր հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր վերջին պատանդներին բաց թողնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, նախապես մի քանի տեղեկություններ հայտնեմ, հետո կանցնեմ կարևորների: Տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ լուրեր են տարածվել, թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու են հանձնվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել մեր երկրին ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Նաև լուրեր տարածվեցին, թե ես չեմ հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին լուրը: Ես հաստատել եմ այդ լուրը լրագրողների հետ մամուլի կետը տեղակայելու համար»,-ասաց նա:
Նշենք, նաև որ նախքան ասուլիսի մեկնարկը «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ներսում գտնվող ցանկապատից այս կողմ գտնվող ոստիկաններին հորդորեց չանցնել սահմանը և պահանջեց ուղիղ կապ ապահովել ասուլիսի համար՝ հայտարարելով, որ խախտվում է պայմանավորվածությունը: Բացի այդ, նա ասաց, որ իրենց պահանջն է «ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և բոլոր քաղբանտարկյալներին»:
Չնայած ուղիղ կապի չապահովմանը՝ Վարուժան Ավետիսյանը սկսեց ասուլիսը, որը այս պահին դեռևս շարունակվում է:

 
Դիտել են 1116 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info