Beeline–ն անց է կացնում սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա

6x3-3Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։ 2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ–ի փետրվարի 1-ը հաճախորդները կարող են ձեռք բերել երկու ժամանակակից Beeline Smart 8 սմարթֆոններ շահավետ, տոնական գնով, և երկրորդ հեռախոսի համար լրացուցիչ զեղչով։

Այսօր Երևանի Աբովյան փողոց 21 հասցեում բացված Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հայտարարեց ակցիայի անցկացման մասին։

«Beeline Smart 8 հեռախոսը մեր ընկերության սմարթֆոնների տեսականու վերջին մոդելն է և շնորհիվ տոնական ակցիայի, մեր հաճախորդները կարող են ձեռք բերել երկու սմարթֆոն շատ գրավիչ պայմաններով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նվիրել արդիական և ժամանակակից սմարթֆոն ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընկերներին և սիրելիներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2016թ–ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ–ի փետրվարի 1-ը նույն անձնագրով երկու Beeline Smart 8 սմարթֆոն գնելիս, առաջին հեռախոսը տրամադրվում է 25900 դրամով (ներառյալ ԱԱՀ), որը ներառում է ամսական 500 ներցանցային րոպե և 500 ՄԲ։ Փաթեթը տրամադրվում է մեկ տարվա համար։ Իսկ երկրորդ հեռախոսը տրամադրվում է 30 տոկոս զեղչով և «Հարմար» և «Զրուցենք» փաթեթեթներին մեկ ամսով պարտադիր միացմամբ: Beeline Smart 8 հեռախոսի գնումը կարելի է ձևակերպել ապառիկ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Նշենք, որ Աբովյան փողոցում բացված նոր Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է ամեն օր 10:00–ից մինչև 20:00–ը՝ առանց ընդմիջման և հանգստյան օրերի։

 
Դիտել են 593 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info