«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը առաջին անգամ որոշել էր կառավարության նիստից հետո շենքից դուրս գալ ոչ թե ետեւի մասից, այլ դիմացի։ Շոուն կարծես շատ լավ էր ստացվում։ Գասպարյանը կառավարության շենքի առաջին հարկում իրեն հատուկ արտիստիկ ոճով շփվեց լրագրողների հետ, մի 15 րոպեում մի 20 անգամ տվեց Աստծու անունը, խոսեց օրենքից, ոստիկանության նկատմամբ վստահության վերականգնումից ու էլի շատ լավ-լավ բաներից, հետո` շենքից դուրս գալով ավելի արտիստիկ ոճով շփվեց տարբեր հարցերով բողոքող քաղաքացիների հետ։ Արցունքներն աչքերին մի պատմություն պատմող կնոջը իր օգնականի հետ ուղարկեց նստելու իրեն ուղեկցող մեքենաներից մեկը, ու քիչ անց ինքն էլ նստեց մեքենան ու գնաց։ «Սուրբ Վովայի հայտնությունը» պայմանական անունով շոուն կստացվեր, եթե մեր ֆոտոխցիկը չֆիքսեր նրան սպասարկող «Մերսեդես-Բրաբուս» ամենագնացի (յաշիկ) դիմապակին։ Իսկ այդտեղից բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննության կտրոնները»։

 
Դիտել են 23 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info