Ալափարս գյուղում մեքենաները բախվել են իրար. կան վիրավորներ

Երեկ` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս գյուղի Մուշեղ կաթողիկոս փողոցում 25-ամյա Ռուստամ Սարգսյանը, վարելով «ՎԱԶ 21099» մակնիշի 27 ՍՏ 719 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ալափարս գյուղի բնակիչ 57-ամյա Վռամ Կակոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 15 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի ուղևորներ 40-ամյա Նվեր Ղամբարյանը, 25-ամյա Արմինե Կակոյանը և 23-ամյա Արամ Մարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ:

 
Դիտել են 45 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info