Եղբայրն իր եղբոր այգուց կտրել և գողացել է 20 տարվա պտղատու ծառերը

Այսօր` հունվարի 15-ին,ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում Օշական գյուղում տեղի ունեցած պտղատու ծառերի գողության փաստով:

Ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի բնակիչ 30-ամյա Կամո Իգիթյանը և հայտնել, որ 2011 հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Օշական գյուղում վարձակալական հիմունքներով իրեն պատկանող հողամասից կտրել են 30 հատ պղատու, այդ թվում` դեղձենի, ծիրանենի, 20-25 տարվա ծառեր:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու համար Աշտարակի բաժին է բերվել Աշտարակի բնակիչ 49-ամյա Մաթևոս Իգիթյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Կամո Իգիթյանի եղբայրն է: Պարզվել է, որ ծառերը կտրել և այգուց տարել է Մաթևոս Իգիթյանը:

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info