Ավտովթար Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում. կա տուժած | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Ավտովթար Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում. կա տուժած

Մայիսի 22-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Տ., ծնված 1995թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և արգելափակվել խողովակի տակ. գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Տ.-ը դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ գազի արտահոսքի դադարումը փրկարարները տեղում իրականցրել են հերթապահություն, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել են ավտոմեքենան քարշակի վրա և կատարել ավտոճանապարհահատվածի լվացում:

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info