Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզում

Այսօր՝ հունվարի 18-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 17.30-ի սահմաններում, 21-ամյա Հրանտ Ներսիսյանը, վարելով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Սահակյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 23 ՍՍ 612 համարանիշի ավտոմեքենան, Գյումրիի Մարմարաշեն խճուղուց դեպի «Մուշ-2» թաղամաս տանող խաչմերուկին վրաերթի է ենթարկել 21-ամյա Գևորգ Կիրակոսյանին։ Վերջինս տեղում մահացել է։ Ավտոմեքենան տեղափոխվել է Շիրակի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ, վրաերթ կատարողը ստորագրությամբ ազատ է արձակվել։

 
Դիտել են 28 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info