Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում և Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղացած առատ ձյան /15-40սմ/ պատճառով, դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/ և Տաշիրի ճանապարհահատվածները:Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: