Ավտոմեքենան գլորվել է ձորը. կա 2 մահ, 1 վիրավոր

Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևան–Մեղրի միջպետական ավտոճանապարհին Սիսիան-Կապան «ծակեր» կոչվող ճանապարհի 8.9 կմ հատվածում՝ Քարահունջ գյուղի մոտ, «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՏՏ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:

Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարարները: Նրանք ձորից դուրս են բերել մահացած 2 անձանց դիակները և 1 վիրավորի: Վիրավորը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի քննչական խումբը: Վարորդը, ով տեղում մահացել է, Գորիս քաղաքի բնակիչ 40-ամյա Գևորգ Շադունցն էր, իսկ մյուս մահացածը՝ ուղևոր, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Աշխեն Լևոնյանն էր. վիրավորը՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ 21-ամյա Արամ Դանիելյանն է։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info