Ձերբակալվել են «Դավիդով»-ի և «Նիկո»-ի սեփականատերերի ազգականները (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր (ԿՊԶ) տեղափոխվեցին 2 երիտասարդներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Մամիկոնյանց 38 շենքի բնակիչ 20-ամյա Էդգար Նահապետյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից) հատկանիշով և Երևանի Գրիգոր Արծրունի 10 շենքի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանվելյանը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր–ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էդգար Նահապետյանը «Նիկո» կահույքի սեփականատիրոջ եղբորորդին է, իսկ Ն. Մանվելյանը «Դավիդով»-ի փայատերերից Արթուրի որդին։ Երկուսն էլ սովորում են Երևանի տնտեսագիտական համալսարանում։

Ինչպես ավելի վաղ ԼՈՒՐԵՐ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմաց մի խումբ երիտասարդների միջև տեղի էր ունեցել խուլիգանություն, որն ավարտվել էր կրակոցներով։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել խուլիգանության մասնակիցներից Երևանի Տիգրան Մեծ 8 շենքի բնակիչ 22-ամյա Տիգրան Հակոբյանը, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել էին 3 տեսակի հրազենից արձակված 10-ից ավելի պարկուճներ։ Կրակոցի արդյունքում վնասվել էր նաև Նիկո խանութի ապակիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիճաբանության ժամանակ Ն. Մանվելյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

[oqeygallery id=17]

 
Դիտել են 83 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info