«Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը «Օլիգարխների եւ ապաքրեականացման մասին» վերնագրի ներքո գրում է. – «Օլիգարխները անկեղծորեն համարում են, թե այն ամենը, ինչ անում են, նպաստում է երկրի բարօրությանը։ Բազմազան կուսակցություններ ստեղծելու փորձերը նրանց թվում են կանխահայտորեն հաջողության դատապարտված, քանզի անկեղծորեն համոզված են, թե այն, ինչը իրենք լավ են համարում մարդկանց համար, իսկապես օգտակար է։ Օլիգարխները առանց ամաչելու ուղարկում են իրենց սպասավորներին խորհրդարան, իրենց սիրուհիներին նշանակում շոու-բիզնեսի «աստղեր»։ Նրանք անկեղծորեն համարում են, թե յուրաքանչյուրին, ում իրենք հպվում են, ակամայից անցնում է մոգական լույսի մասնիկը, իսկ իրենց տաղանդը միանգամայն բավարար է, որպեսզի զբաղվեն ինչով ասես, անկախ ստացած կրթությունից։ Չէ՞ որ կրթության պակասը երբեք չի խանգարել ներկայումս գործող օլիգարխներին հափռել այնպիսի պատառներ, որոնք անհնար կլիներ այդչափ հեշտությամբ մարսել որեւէ այլ երկրում, որեւէ այլ ժամանակաշրջանում։ Հենց օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը, որն իմաստազրկում է տնտեսական ու քաղաքական ցանկացած ձեռնարկումներ եւ դարձել է Հայաստանի գլխավոր հիմնախնդիրներից մեկը»։

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info