Թուրքերը Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել ցեղասպանության օրինագծի դեմ

Շաբաթ առավոտյան հազարավոր թուրքեր բողոքի զանգվածային ցույց են անցկացրել Փարիզում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ: Ցույցի մասնակցել են մոտ 5000 հոգի, բայց մասնակիցների թիվը համալրվել է հետզհետե ավելացող ցուցարարներով: «Անադոլու» գործակալությունը պնդում է, որ բողոքի ակցիային, չնայած անձրեւին եւ եղանակային վատ պայմաններին, մասնակցել է շուրջ 35 հազար մարդ, որոնք փողոց են դուրս եկել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ալժիրի դրոշներով: Հիշեցնենք, պաշտոնական Անկարան սպառնում է փաստաթղթի ընդունման դեպքում խստագույն պատժամիցողներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Չնայած այդ սպառնալիքներին, Սենատում մեծամասնություն կազմող երկու քաղաքական ուժերը` նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը` UMP-ն, եւ ընդդիմադիր սոցիալիստները հավաստիացնում են, թե ետ չեն կանգնելու իրենց որոշումից եւ կողմ են քվեարկելու օրինագծին, որը հաստատման դեպքում 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսում ցեղասպանությունը ժխտողների համար: Օրինագիը Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի երկուշաբթի (հունվարի 23-ին) կեսօրից հետո: Բողոքող մարդանց թափորը շարժվել է դեպի Սենատ: Ըստ Nouvelles d’Armenie պարբերականի, ցուցարարների կեսից ավելին ավտոբուսներով բերվել են Հոլանդիայից, Գերմանիայից եւ Բելգիայից: Ավտոբուսները Ֆրանսիայի սահմաններից ի վեր հսկվել են ֆրանսիական ոստիկանության կողմից մինչեւ ցույցի վայրը: Ընդհանուր առմամբ ցույցը խիստ հսկողության տակ է գտնվել, նույնիսկ քաղաքացիական հագուստ կրող ոստիկաններ են ցրված եղել ամբոխի մեջ: Ցուցարարները, որոնց մեծ մասը երիտասարդներ են եղել, բռնել են Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ, վանկարկել են Թուրքիան եւ մահմեդականությունը ջատագովող կոչեր: Նրանք նույնիսկ անվանարկող կոչեր են հնչեցրել Ֆրանսիայի եւ նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին. այն աստիճան, որ կազմակերպիչները ստիպված են եղել հանդարտեցնել ցուցարարներին եւ հանել որոշ պաստառներ: Բողոքի ակցիայի ավարտին քրդական համայնքի անդամներն են եղել եւ սկսել են թռուցիկներ բաժանել, որը մեծ շփոթ է առաջացրել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել:

 
Դիտել են 83 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info