«Մերսեդես»-ը շրջադարձի ժամանակ վթարի է ենթարկվել. վարորդը տեղում մահացել է, ուղևորը հիվանդանոցում է (ֆոտո)

Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում «Մերսեդես 190» մակնիշի 17 ՍԼ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 54-ամյա Ազատ Ավետիսյանը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում` Գավառից դեպի Սևան ընթանալիս, շրջադարձի վրա դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթյա վահանակներին:

Հարվածի արդյունքում երկաթյա պաշտպանիչ վահանակներից մեկը հայտնվել է վարորդի կողմից ուղևորի մասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 24-ամյա Գևորգ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի քաղաքային հիվանդանոց:

Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի և 1-ին դասակի հրամանատար Ազատ Ալոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Արկադի Գաբրիելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի տուգանային հրապարակ:

Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ավետիսյանները բնակվում են Նոր Արեշ թաղամասում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի`
[oqeygallery id=25]

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info