Ավտոմեքենան Տավուշի մարզում հայտնվել է գետում. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07.30-ի սահմաններում Երևան–Իջևան միջպետական ճանապարհից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի 10-րդ կմ–ի հատվածում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Ալբեր գյուղի բնակիչ 57-ամյա Աշոտ Մալյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՏՏ 029 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել գետում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Արդեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Վաղինակ Հովսեփյանի և Իջևանի փրկարար ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Էմիլ Մատինյանի գլխավորությամբ։

Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչը և փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=26]

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info