Ոստիկանության ՔՀԳՎ և Ավանի բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը(ՖՈՏՈ)

Այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են 2005-ին Երևանում կատարված ավազակային հարձակման մի դեպք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները՝ քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, քննիչ Գագիկ Ավագյանի, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 33 շենքի մոտ քննչական փորձարարություն էին կատարում։

Դեպքի վայր էր բերվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Առաքելյանը, ով կասկածվում է նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ 2005 թ–ի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, 4 անհայտ անձիք Դուրյան թաղամասի 33 շենքի վերելակի ներսում ավազակային հարձակում կատարելու եղանակով նշված շենքի 7-րդ հարկի բնակիչ, տարադրամի փոխանակմամբ զբաղվող 63-ամյա Արսեն Հարությունյանի նկատմամբ կիրառելով բռնություն, ծեծելով և հարվածելով՝ նրանից հափշտակել էին 1 մլն ՀՀ դրամ և դիմել փախուստի։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ քննչական մարմինն արդեն ճանաչում է կատարել հայտնաբերվածի և տուժողի միջև։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ֆոտոլրագրողը որոշ հանգամանքներ չի հայտնում։

Ֆոտոլրագրողը տեղեկացնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ չբացահայտված հանցագործություններ չկան և որ ոստիկանությունը պետք է նաև աշխատանքներ տանի բացահայտելու նախկինում կատարված ցանկացած հանցագործություն։ Սա այս տարվա 6-րդ դեպքն է, որ ոստիկանությունը բացահայտել է 5 և ավելի տարի առաջ կատարված հանցագործություն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=27]

 
Դիտել են 99 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info