«Գազել»-ը Մաստարայի ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատվածում՝ Մաստարա գյուղի ճանապարհին, «Գազել» մակնիշի 45 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Գալուստ Գալոյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 59-ամյա Մանյակ Եփրեմյանը և Քրիստինե Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Եփրեմյանը վարորդի կինն է, իսկ Ք. Գալոյանը՝ նրանց աղջիկը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները։

Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info