«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենն ընտրվեց էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի պատվավոր նախագահ

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվեց էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի պատվավոր նախագահ: Ընտրության արարողությունը տեղի ունեցավ ասոցիացիայի կազմկոմիտեի և նախագահության նիստի ժամանակ:

Համագումարին մասնկացում էին էքստրեմալ մարզաձևերը (սնոուբորդ, ռեյսինգ, պեյնթբոլ, պառկուռ, արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաև այլ սպորտաձևեր) ներկայացնող տարբեր ակումբների և ասոցիացիաների ավելի քան 50 ներկայացուցիչ: Կազմակերպության առաքելությունն է աջակցել երկրում էքստրեմալ մարզաձևերի զարգացմանը, մրցույթների անցկացմանը, ազգային և միջազգային կառույցների հետ համագործակցությանը:

«Թույլ տվեք հայտնել իմ խորհին երախտագիտությունը Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի պատվավոր նախագահ դառնալու համար: Ես ուրախ եմ այստեղ տեսնել իմ համախոհներին` մարդկանց, ում համար էքստրիմը ոչ միայն սուր տպավորություններ ապահովելու միջոց է, այլ նաև լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն: Անկասկած, այստեղ հավաքվել են խիզախ մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել և հասնել իրենց առջև դրված նպատակին: Որպես ասոցիացիայի պատվավոր նախագահ ես հավատում եմ, որ Հայաստանի համար այս նոր մարզաձևերը դեռ կգտնեն իրենց համակիրներին», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այսօրվա միջոցառման հաջողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն հասունացել է այն պահը, երբ էքստրեմալ սպորտաձևերի բոլոր ակումբներին և անհատ սիրահարներին անհրաժեշտ է համախմբվել մեկ կառույցում: Համատեղ ուժերով էքստրեմալ մարզաձևերի երկրպագուներն ու պրոֆեսիոնալները կկարողանան կազմակերպել նշանակալից մրցաշարեր: Ավելի հեշտ կլինի տեխնիկական հագեցվածության, փորձի փոխանակման և միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցերի լուծումը», – նշեց Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառման շրջանակում Հայաստանի էքստրեմալ մարզաձևերի` «Ադրենալին» ասոցիացիայի և Վրաստանի Geoxtreme ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info