Զեյթունում վերակառուցվում է ջրագիծը

Հունվարի 27-ին ժամը 10.00-18.00 դադարեցվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Գոգոլի 3, 5, 5/1, 7, 9, Ռայնիսի 1, 3, 5, 7, 9, 11, 11/1, 13, 15, 17, 19, Դ.Անհաղթի 10, 12, 14, 16, 18, 23/1, Ռուբինյանց 2, 3, 4, 4/1, 5-9, 10, 11, 13, 15 շենքերի, Վ.Վահյան փ. 10ա շ., Ռուբինյանց փ. 1-ին նրբ. 5շ., Էմինեսկու 1-ին և 2-րդ, Նորաշխարհյան, Բուսաբանական, Գերցենի, Պ.Սևակի` մասամբ փողոցների, Շովրոյան փողոցի առանձնատների, Զեյթունի հանրակացարանի 7 ու 8 մասնաշենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրեց ‘Երևան Ջուր’ ՓԲԸ ‘Արևմուտք’ շահագործման տնօրինության ‘Զեյթուն’ տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, տարիներ առաջ Դավիթ Անհաղթ փողոցի ջրագծի մոտ 100 մետր երկարությամբ մի հատված ինչ-ինչ պատճառներով պարզապես կառուցվել էր մայթի վրա: Դա ոչ միայն ճիշտ չէր տեխնիկական տեսակետից: Մեծ էր հավանականությունը, որ ցրտերի հետ կապված ջրատարը կարող էր սառչել և հանգեցնել տարածքի սպառողների ջրամատակարարման դադարեցմանը:
Խնդրի լուծման նպատակով տեղամասի աշխատակիցները փորել էին խրամուղի, որի մեջ վերամոնտաժվում էր 125մմ տրամագծով ջրագիծը, ինչպես նաև տեղադրվում փական, բաշխիչ ցանցի կառավարելիությունը բարձրացնելու համար: Ինչպես հավաստիացրին տեղամասի աշխատակիցները, նշված տարածքների ջրամատակարարումը կվերականգնվի նախատեսված ժամկետում:

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info