Դեկանին վճարելով խոշոր գումար՝ չի մասնակցել քննությանն ու ստուգարքին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, քաղաքացուց 150 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանին։

Գյումրիում ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ գումարը Մկոյանը պահանջել էր նշված բուհի հեռակա ֆակուլտետի ուսանող, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարապետ Խաչատրյանից։ Վերջինս այդ գումարի դիմաց չներկայանալով դասերի՝ հանձնել է 1 քննություն և 2 ստուգարք։ Փաստորեն չմասնակցելով դասերին՝ գնահատականներ է ստացել։

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info