«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի HR ոլորտի մասնագետների հետ կիսվում է մարդկային ռեսուրսների կառավարման իր լավագույն օրինակով

Հունվարի 27-ին «ԱրմենՏել» ընկերության Beeline համալսարանում անցկացվեց կադրերի կառավարման մասնագետների փորձի փոխանակման կլոր սեղան, որը կազմակերպվել էր «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրինության և Հայաստանի HR-մասնագետների Ասոցիացիայի կողմից:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայաստանյան շուրջ 20 խոշոր ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: «ԱրմենՏել» ընկերության HR-մասնագետները գործընկերներին ներկայացրեցին լավագույն փորձը, ինչպես նաև «ՎիմպելԿոմ» Ընկերությունների Խմբում կիրառվող կադրերի համալրման, մասնագիտական զարգացման, աշխատակազմի խրախուսման և գնահատման տեխնոլոգիաները:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, «ԱրմենՏել» ընկերությունը ողջունում է այնպիսի միջոցառումներ, որոնց շրջանակում տարբեր ընկերությունների մասնագետները փոխանակում են աշխատակազմի հետ աշխատանքի փորձը: Նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի HR-մասնագետների համախմբմանը` կադրային կառավարման ոլորտում արդի խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով: Դրանք վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թևակոխել է որակապես նոր փուլ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

«Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը միջոցառումը կազմակերպելու, բաց քննարկումների և համագործակցելու համար: «ԱրմենՏել»-ը երկրի առանցքային գործատուներից է. այդ պատճառով մեզ համար հատկապես արժեքավոր է, որ ընկերության HR-ղեկավարությունն իր լուման է ներդնում մեր ասոցիացիայի ձևավորման և կայացման գործում: Մեր ընդհանուր նպատակն է` Հայաստանում HR ոլորտի զարգացումը», – ասաց «HR Ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արփի Կարապետյանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման հասարակական կազմակերպությունը` «HR Ասոցիացիա», հիմնադրվել է 2010թ. մայիսին: «ԱրմենՏել» ընկերությունը Ասոցիացիայի անդամ է հանդիսանում 2011 թվականի սկզբից:

 
Դիտել են 82 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info